Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մարգար Եսայանը, Գարո Պալյանն ու Սելինա Օզուզունն ընտրվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր

Մարգար Եսայանը, Գարո Պալյանն ու Սելինա Օզուզունն ընտրվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր
08.06.2015 | 12:05

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայում հաշվարկել են խորհրդարանական ընտրությունների քվեների 99 տոկոսը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքում է քվեների 40,93 տոկոսը (18371230 քվե), հիմնական ընդդիմադիր ուժ ժողովրդահանրապետական կուսակցությունը` 25,2 տոկոսը (11308206 քվե), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,49 տոկոսը (7401230 քվե), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)` 12,64 տոկոսը (5674160 քվե), մնացյալ կուսակցությունները` 4,73 տոկոսը (2127538 քվե):
Թուրքական կուսակցությունների հայ թեկնածուներից ընտրվել են Գարո Պալյանը, որի թեկնածությունն առաջադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP), Ստամբուլ 3 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր: ԱԶԿ-ից առաջադրված Մարգար Եսայանը Ստամբուլ 2 ընտրատարածքում ընտրվել է պատգամավոր: Նույն ընտրատարածքում ընտրվել է նաև ԺՀԿ-ի կողմից առաջադրված Սելինա Օզուզունը:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ